Նիգավանում հնչած կրակոցների հետևանքով մահացել է ևս մեկ երիտասարդ. Tert.am

Նիգավանում հնչած կրակոցների հետևանքով մահացել է ևս մեկ երիտասարդ. Tert.am

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, Times․am: Tert.am—ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 19-ին, Արագածոտնի մարզի Նիգավան համայնքի տարածքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մահացել է վնասվածքներ ստացած ևս մեկ քաղաքացի։

Նրան նախ բուժօգնություն են ցուցաբերել «Ապարան» բժշկական կենտրոնում, ապա տեղափոխել Երևան, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Մահացածը 28–ամյա Տ․ Հ․–ն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի:

Կրակոցների հետևանքով մահացածների թիվը հասավ 4-ի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում