Բացառիկ կադրեր Ապարանում տեղի ունեցած սպանության վայրից

Բացառիկ կադրեր Ապարանում տեղի ունեցած սպանության վայրից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, Times․am: Yerevan.Today-ի նկարահանող խումբը Արագածոտնի մարզում բացառիկ նկարահանումներ է իրականացրել երեկ տեղի ունեցած սպանության վայրից։

Տեսանյութում երևում է արյան հետքերը, ոստիկանության չափագրումները։

Նկատենք, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը ժապավեններով առանձնացված չէ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ Հունիսի 19-ին, ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի։

Ըստ մամուլի հրապարակումների, կրակողները ՔՊ-ականների հարազատներն են։ Politik.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։

Ըստ աղբյուրի՝ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում