«Երբ կհեռանա Մահաբերը». Ստեփան Դանիելյան

«Երբ կհեռանա Մահաբերը». Ստեփան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, Times․am: Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ կհեռանա Մահաբերը

Աշխարհում կա մոտ տասնյակ երկիր, որոնք կարող են ինքնուրույն քաղաքականություն վարել եւ դրանց մեջ, օրինակ, չեն մտնում աշխարհի 3-րդ եւ 4-րդ տնտեսություններն ունեցող Ճապոնիան ու Գերմանիան։

Բնական է, որ Հայաստանի մասին խոսք լինել էլ չի կարող, սակայն հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ անգամ Հայաստանի նման երկրում իշխանության է կարող գալ իրականությունից բեխաբար այնպիսի ուժ, որի պատճառով մի մեծ ռեգիոնալ պատերազմ սկսվի’ դոմինոյի էֆեկտով։ Անգամ իշխանության չգալու , բայց դեստաբիլիզացիայի ընդունակ միավորումն է կարող նման արդյունքի հասնել։

Գանք Մահաբերին։ Արցախի պարտությամբ նրա առաքելությունն ավարտված է, ինչ որ պետք է աներ, ինչի համար նրան բերել էին, արդեն արել է եւ նրա մնալն իմաստ չունի։ Մահաբերի իշխանության մնալու միակ ռեսուրսն արտաքին պարտնյորների համար կանխատեսելի, ադեկվատ, պատասխանատու այլընտրանքի’ իշխանության հայտ ներկայացնող ուժի բացակայությունն է, որը չլինի տարբեր ուժերի բորշչ, որոնք պոպուլիստ կարգախոսների միջոցով մարդանց ցավոտ վերքերի վրա են խաղում։

Մահաբերի հեռանալու բանալին հենց այս խնդրի լուծումով է պայմանավորված, այլ ոչ թե հանրահավաքների մասնակիցների քանակով»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում