Երկրորդ անգամ և ավելի հաստատապես Արթուր Վանեցյանն ապացուցեց, որ գերագույն արժեքը Հայրենիքն է

Երկրորդ անգամ և ավելի հաստատապես Արթուր Վանեցյանն ապացուցեց, որ գերագույն արժեքը Հայրենիքն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, Times․am: 2019 թվականի սեպտեմբերին, երբ կարդացի Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին, որոշեցի.

եթե երբևէ որոշեմ զբաղվել քաղաքականությամբ և բախտս բերի Վանեցյանն էլ որոշի մտնել քաղաքականություն, ապա միայն իր հետ կանցնեմ այդ դժվար ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Դրանից կարճ ժամանակ անց Նիկոլը մեզ ստիպեց մտնել քաղաքականություն և ես կարողացա լինել հենց Վանեցյանի հետ նույն թիմում և նրա ընկերը:

Այսօր հպարտորեն արձանագրեցի, որ ես ճիշտ էի, որ ես իսկապես կարողացա գտնել ու ճանաչել այն հայրենասերին, իսկական այն պետական գործչին, ում ղեկավարած թիմում լինելը ինձ համար մեծ պատիվ է:

Այսօր երկրորդ անգամ և ավելի հաստատապես Արթուր Վանեցյանն ապացուցեց բոլորիս, որ գերագույն արժեքը Հայրենիքն է»,- գրել է Բաբայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում