Ապարանի արյունալի միջադեպի հետևանքով ծանր վիրավորում ստացածների վիճակը կայուն է

Ապարանի արյունալի միջադեպի հետևանքով ծանր վիրավորում ստացածների վիճակը կայուն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, Times․am: Հունիսի 19-ին Արագածոտնի մարզի Ապարան -Նիգավան միջնահատվածում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի արդյունքում կրակոցից վիրավորում ստացած և «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորներից երկուսի վիճակը կայուն է։ Այս մասին 24News-ին տեղեկացրեց «Արմենիա» ՀԲԿ կենտրոնի բժիշկ Արմեն Կուրղինյանը:

«Թոքերի և կրծքավանդակի հատվածում վնասում ստացած քաղաքացին իրեն ավելի լավ է զգում, շուտվ կտեղափոխվի բաժանմունք»,- մանրամասնեց նա:

Նշենք, որ Արագածոտնի մարզում հունիսի 19-ին Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի, նրանցից մեկը մահացել է:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոևսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա:

Ժամեր անց ՔՊ պատգամավորը հերքել էր դեպքին իր հարազատների մասնակցությունը, նշելով, որ մամուլի տեղեկությունները աղերս չունեն իրականության հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում