«Կուսակցությանն իմ անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում եմ ներկայացրել». Տիգրան Ուլիխանյանը հեռանում է «ՔՊ»-ից

«Կուսակցությանն իմ անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում եմ ներկայացրել». Տիգրան Ուլիխանյանը հեռանում է «ՔՊ»-ից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, Times․am: ՀՀ պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Տիգրան Ուլիխանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հայրենակիցներ

2022թ․ հունիսի 7-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իմ անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում եմ ներկայացրել ՔՊ վարչության նախագահին։ Որոշումն ըստ էության ընդունել էի դեռևս մայիսի 4-ին, սակայն փաստաթղթավորման գործընթացը չէի սկսել, որպեսզի դա որևէ կերպ և ոչ մեկի կողմից չփոխկապակցվի հայտնի ներքաղաքական գործընթացների հետ։
Պատճառը շատ պարզ է։ Իմ պատկերացմամբ քաղաքացիները քաղաքական միավորներ ստեղծում կամ դրանց անդամակցում են իրենց քաղաքական նպատակները և հավակնությունները իրագործելու հնարավորություն ստանալու համար։ Արձանագրել եմ, որ ՔՊ կուսակցությունը դադարել է սպասարկել իմ այդ հավակնությունները։ Հետևաբար այդ նպատակները և հավակնությունները սպասարկելու համար պետք է որոնեմ այլ հարթակ։
Ստեղծման օրվանից ՔՊ կուսակցության հետ անցել եմ կարևոր ու հետաքրքիր քաղաքական ճանապարհ։ Այդ տարիների համատեղ անցած ճանապարհի և ընձեռված հնարավորությունների համար շնորհակալություն եմ հայտնում ՔՊ կուսակցության նախկին գործընկերներիս, ՔՊ վարչության անդամներին՝ ի դեմս վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ՔՊ կուսակցությանը հաջողություն եմ մաղթում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում