Ավտոտեխսպասարկման կետում պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Ավտոտեխսպասարկման կետում պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, Times․am: Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ վերջիններս տարբեր աստիճանի այրվածքներով և շնչուղիների վնասվածքներով գտնվում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

«Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան նրանց առողջական վիճակի բարելավման համար»,- ասացին նախարարությունից:

Հիշեցնենք, որ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 24-ին՝ ժամը 14:17-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում