Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած՝ Փաշինյանին ուղեկցող ՃՈ մեքենայի վարորդը կմնա ազատության մեջ

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած՝ Փաշինյանին ուղեկցող ՃՈ մեքենայի վարորդը կմնա ազատության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, Times․am: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած՝ ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին կալանավորելու պահանջով դատախազի կողմից բերված բողոքը՝ վարորդին թողնելով ազատության մեջ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը.

«Քրեական գործի նախաքննության տեսանելի ընթացքի մյուս հանգամանքները ևս ցույց են տալիս, որ պետական պատվերի շրջանակներում ամեն ինչ արվում է Սոնա Մնացականյանի և նրա երեխայի մահվան մեջ մեղավոր անձանց հետագա անպատժելիությունն ապահովելու ուղղությամբ՝ ընդհուպ ապացույցների ոչնչացման միջոցով»,-գրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում