Հենց այսպես էլ շղթան շուրջդ սեղմվելու է, մնաս միայնակ ու հեռացված. Բաբայանը՝ Փաշինյանին

Հենց այսպես էլ շղթան շուրջդ սեղմվելու է, մնաս միայնակ ու հեռացված. Բաբայանը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, Times․am: Հենց այսպես էլ շղթան շուրջդ սեղմվելու է, մնաս միայնակ ու հեռացված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Նա սկզբից մեծ դահլիճներում հարյուրի հասնող լրագրոզների էր ասուլիսի հրավիրում: Հետո սկսեց դահլիճը փոքրացնել ու այդ պատրվակով մի քանի սիրելի լրատվականների միայն հրավիրել: Հետո նա անցավ միայն մեկ լրագրողով ասուլիսի:

Իսկ վերջում նրան մերժեցին բոլոր արժանապատիվ լրատվամիջոցները:

Հենց այսպես էլ շղթան շուրջդ սեղմվելու է, մնաս միայնակ ու հեռացված»,- գրել է Բաբայանը:

Հիշեցնենք, որ շուրջ 30 լրատվամիջոցներ հրապարակավ հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ հրաժարվում են ձևական հարցեր ուղղել Նիկոլ Փաշինյանին:

«Փորձը ցույց է տալիս, որ նման «առցանց շփումները» տեղի են ունենում նախապատրաստված սցենարով, այդ միջոցառումներին հնչում են հիմնականում իշխանամերձ լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապես համաձայնեցվում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատվամիջոցների դեպքում հարցերը կա՛մ անտեսվում են, կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում:

Հաշվի առնելով այդ նախադեպերը՝ մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցների խմբագիրներս, հրապարակավ հրաժարվում ենք ձևական հարց ուղարկելուց: Կոչ ենք անում վարչապետի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձևին»,- նշված է հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում