23-ամյա տղան Ցեղասպանության թանգարանից ցած է նետվել. հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն

23-ամյա տղան Ցեղասպանության թանգարանից ցած է նետվել. հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, Times․am: Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հայոց ցեղասպանբության թանգարանի մոտ դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Հայկ Մ.-ն էր, ով նշված տարածքի բարձրությունից ինքնասպանություն է գործել, ցած նետվելով:

Աղբյուրի տեղեկություններով՝ առավոտյան նրա մայրը դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ որդին հեռախոսով իր ազգականին հաղորդագրություն է ուղարկել, ապա ավտոմեքենայով եկել է նշված վայր, մեքենան կայանել, իսկ հետո իրեն ցած է նետել բարձրությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում