Թուրքիան հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Թուրքիան հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, Times․am: Թուրքիան հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ելնելով իր տնտեսական շահերից։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին Haberturk հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը։

«Մենք հայտարարել ենք, որ չենք միանալու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, քանի որ դրանք հարվածում են առաջին հերթին Թուրքիայի տնտեսությանը, ինչը մենք չենք ուզում։ Եվ այդ մասին Անկարան բաց տեքստով ասել է արևմտյան երկրնեին»,-նշել է նա։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան չի միանալու «Ուկրաինայի շոույին», քանի որ չի ցանկանում փչացնել բարիդրացիական հարաբերությունները Ռուսաստանի հետ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում