Ողբերգական վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին․ կա զոհ․ տեսանյութ
27/06/2022 12:55
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, Times․am: ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրի հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 27-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում հիշյալ ճանապարհահատվածում, միմյանց են բախվել «Գազ 53» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում