Դավիթ Բաբայանը Մոսկվայում քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները

Դավիթ Բաբայանը Մոսկվայում քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, Times․am: Հունիսի 21-27-ը ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԳ նախարարությունից։

Մոսկվայում և մի շարք այլ քաղաքներում նա հանդիպումներ է ունեցել քաղաքական, տեղեկատվական, հասարակական, գիտակրթական շրջանակների, ՌԴ հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներում Արցախի դերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում