Արմավիրում BMW-ն մխրճվել է հեղուկ գազի լցակայան ու հայտնվել լիցքավորման սարքի մեջ

Արմավիրում BMW-ն մխրճվել է հեղուկ գազի լցակայան ու հայտնվել լիցքավորման սարքի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, Times․am: Այսօր՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:50–ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Գագիկ Մուրադյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել հեղուկ գազի լիցքավորման կայանում տեղադրված գազի լիցքավորման սարքի մեջ, կոտրելով այն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում