Ջհանգիրյանը գունեղ արտահայտություններ է օգտագործել Նիկոլ Փաշինյանի հասցեին․«Հրապարակ»

Ջհանգիրյանը գունեղ արտահայտություններ է օգտագործել Նիկոլ Փաշինյանի հասցեին․«Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, Times․am: «Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ջհանգիրյանը Հանրայինի եթերում օրեր առաջ մարտահրավեր հնչեցրեց` ուղղված Ռուբեն Վարդազարյանին՝ թող հրապարակի ողջ ձայնագրությունը, որը մոտ երկուսուկես ժամ է։ Այնտեղ շատ բան իր շահերից չի բխում, եւ, մեր տեղեկություններով, ձայնագրության ամբողջական հրապարակումը կարող է հենց իր` Ջհանգիրյանի համար կործանարար լինել: Լավատեղյակ աղբյուրը պատմեց, որ զրույցի մյուս մասերում նա ոչ պակաս գունեղ արտահայտություններ է օգտագործել Նիկոլ Փաշինյանի հասցեին:

Վարդազարյանը, ըստ էության, խնայել է նրան՝ դա չհրապարակելով։ Բայց ամենաուշագրավը Հոկտեմբերի 27-ի մասն է: Մեր աղբյուրը չմանրամասնեց, թե ինչ է ասել, իսկ Վարդազարյանը չի պատասխանում զանգերին, որ ուղղեինք այդ հարցը: Ինչ վերաբերում է Ջհանգիրյանին, վերջինս վիրահատվել է, թեեւ եթե կարողանայինք մեկնաբանություն ստանալ, թերեւս կասեր, որ Վարդազարյանին «կտեր» է տվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում