AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյանը հայրենիքն արդեն բացահայտ կտոր-կտոր հանձնում է․ արցախցի պատգամավոր

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, Times․am: Եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է ԼՂԻՄ-ի տարածքից, ապա ինչո՞ւ Հադրութի մասին երբևէ բառ չի արտաբերում, որ դա ԼՂԻՄ-ի տարածք է և պետք է հետ բերվի։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին։

Երեկ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսին ասել էր, որ երթուղու փոփոխության պարագայում այն տարածքները, որոնք նախկին Լեռնային Ղարաբաղին ինքնավար մարզի սահմաններում չեն եղել, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ «Դե գիտեք, Բերձորի, Լաչինի բնակիչների խնդիրները մենք կառավարության որոշումներով լուծում ենք։ Մարդիկ պետք է ապահովվեն բնակարաններով։ Մենք այսօր Արցախի իշխանության հետ այդ հարցերը քննարկում ենք։ Լաչինում, ըստ էության, այսօր ընտանիքներ չեն բնակվում, և կառավարության որոշումներով իրենց խնդիրները լուծել ենք։ Եվ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն», - ասել էր Փաշինյանը։

Նա նաև ասել էր, որ Սուս գյուղի վերաբերյալ ոչինչ չի կարող ասել. «Սկզբունքը հետևյալն է՝ ԼՂԻՄ վարչական շրջանից նե՞րս է գտնվում, թե՞ դուրս»։

«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց, որ «Փաշինյանը մեր հայրենիքը հանձնելով գնում է»։ «Իր ծրագիրն է, որը կյանքի է կոչում։ Մինչև ժողովուրդը չհասկանա, չըմբոստանա և Նիկոլ չարիքին չհեռացնի, մենք մեր հայրենիքը մաս-մաս հանձնելու ենք։ Նիկոլի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան իր հերթական դավաճանական քայլի մասին հանրությանը տեղեկացնելը»։

Հարցին՝ Արցախի իշխանությունները տեղեկացրե՞լ են «Արդարություն» խմբակցությանը տարածքների հանձման հավանականության մասին, Գալստյանը պատասխանեց․ «Նորից եմ կրկնում, ռազմական դրության ժամանակ Արայիկ Հարությունյանը ստորագրած հրամանագիր ունի, որ անվտանգության առումով պաշտոնական տեղեկատվությանը հետևենք, իսկ դա ուղիղ մեր անվտանգության հետ առընչություն ունի։ Դրա համար չեմ կարող մեկնաբանել, դա պետք է պաշտոնական տեղեկություններով Արցախի իշխանությունները մեկնաբանեն։ Հանրությանը բացատրեն, թե ինչ է կատարվում, տեսնենք՝ հանրությունն ընդունո՞ւմ է այդ ամեն ինչը, թե՞ չէ։ Այլ ոչ թե ժողովրդի թիկունքում քայլեր ձեռնարկեն, դա Նիկոլ Փաշինյանին է վերաբերվում, որն արդեն իսկ հայրենիքը բացահայտ, կտոր-կտոր հանձնում է»։

«Երբ որ ընդդիմությունն է խոսում, հանրությունը մեզ մեղադրում է, թե իշխանության համար պայքար է, իսկ հայրենքի կորո՞ւստը, ժողովուրդը պետք է հասկանա, զուգահեռներ անցկացնի։ Երբ որ Հայաստանի իշխանություններին մեղադրում ենք, որ հայրենիք են հանձնում, իրենք ասում են, որ մենք իշխանության համար ենք պայքարում։ Ժողովուրդը պետք է որոշի՝ պատրա՞ստ են հայրենիքի կորստին, և Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության։ Եթե ժողովուրդը չըմբոստանա, և Փաշինյանից օր առաջ չազատվենք, մենք հայրենիք ենք կորցնելու», - եզրափակեց Դավիթ Գալստյանը։

Լրահոս
Հայաստանի Հանրապետությունում 2022-ի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնօրենը հոգեբանական ծանր վիճակում է, հրաժարվում է մեկնաբանություն տալ Դոնեցկում ռազմական գործողությունների մասնակից ադրբեջանցի է սպանվել «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի գործով 20-ից ավելի հարցաքննված կա Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել Քաղաքացին զանգել է ոստիկանություն ու հայտնել՝ պատրաստվում է պայթեցնել ԱԺ շենքը Օգոստոսի 20-ին Աղավնոյում լույսը ու կապն անջատվելու է Մետրոպոլիտենի մի շարք կայարաններում և «Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկներ չեն հայտնաբերվել Դավթաշենում 3 տղամարդ 46-ամյա կնոջը խեղդամահ են արել Հայաստանում սգո օր կհայտարարվի Մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Երևանի և 5 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Փրկարարները հայտնաբերել են ևս 9 դի,․ընդհանուր 16 զոհ, որոնց թվում մանկահասակ երեխա և հղի կին Անհետ կորածների թիվը հասավ 20-ի, որոնցից չորսն Իրանի քաղաքացիներ են․ նոր տվյալներ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ կան հարցաքննված անձինք․ ՔԿ մամուլի խոսնակ Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, սակայն կշարունակվի գտնվել բժշկական կենտրոնում. փաստաբան Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում ԱԻՆ-ը թարմացրել է անհետ կորած քաղաքացիների ցուցակը. նրանց թվում կա օտարերկրյա քաղաքացի Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Փաշինյանին՝ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Ակնհայտ է, որ չի կարող խոսք լինել ահաբեկչական ակտի մասին. ԱԻ նախարարը՝ «Սուրմալու»-ի պայթյունի մասին «Սուրմալու» առևտրի կենտրոնում հայտնաբերվել է ևս մեկ դի ՈւՂԻՂ․ Իրավիճակը՝ Սուրմալուի տարածքում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում «Սուրմալու»-ի տարածքում անհետ կորած է համարվում 15 քաղաքացի ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ՀՀ տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ճանապարհին. մահացել է 22-ամյա աղջիկ «Սուրմալու»-ում փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժածի, 6 դի, 21 տրանսպորտային միջոց․ տեսանյութ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սուրմալու» առևտրի կենտրոն Պայթյունի հետևանքով բուժումը շարունակում է 21 տուժած․ նրանց առողջական վիճակը միջին ծանրության է․ ԱՆ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 6-ի Այս պահին կա շուրջ 27 անհետ կորած, որոնց թվում հղի կին իր 5 տարեկան երեխայի հետ Փրկարարները «Սուրմալու» տոնավաճառի փլատակներից դուրս են բերել ևս մեկ դի․ այս պահին կա 3 զոհ «Մենք ուզեցել ենք վավերագրական կադր ստանալ, որտեղ կլինեին հրշեջներ, փրկարարներ․․․» Կտրուկ վատթարացել է N զորամասի շարքային զինծառայողի ինքնազգացողությունը, կյանքը փրկել չի հաջողվել․ ՀՀ ՊՆ Որոշակի պարբերականությամբ հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով Փլատակների տակից փրկարները գտել են 1 քաղաքացու դի Բերձորի և Աղավնոյի տներն անվնաս թուրքին հանձնող հայ իշխանավորը Հայրենիք է վաճառում 5-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում Պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի․ 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan