Խղճում եմ իրենց, սրանով նեղություն չեն տալիս. Սաղաթելյանը՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից իրեն զրկելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, Times․am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ընդդիմությանը ԱԺ պաշտոններից զրկելու նախաձեռնությունը երկրորդական է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
Երեկ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հաստատել էր, որ խմբակցությունը որոշում է կայացրել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել Սաղաթելյանին, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ խղճում է ՔՊ-ականներին այս քայլի համար։ «Թող տեսնեն երկրի առջև կանգնած մարտահրավերները, սպառնալիքներն ու իրենց քննարկած հարցերը»։
Սաղաթելյանը նաև չբացառեց, որ «Հայաստան» խմբակցությունից կլինեն պատգամավորական մանդատից հրաժարվողներ։
Մանրամասները՝ տեսանյութում։