Բերձորից պետք է դուրս գանք, բայց Աղավնոյի հետ կապված անելիքներ ունենք. Արայիկ Հարությունյան

Բերձորից պետք է դուրս գանք, բայց Աղավնոյի հետ կապված անելիքներ ունենք. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, Times․am: Բերձորն անկախ ամեն ինչից պետք է անցնի Ադրբեջանին, քանի որ այդպես է նախատեսված եռակողմ համաձայնությունում, իսկ ինչ վերաբերվում է Աղավնո գյուղին, ապա պայքարը, բանակցությունները շարունակվում են։

Այդ մասին Արցախի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցին ի պատասխան նշեց նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա նաև հավելեց, որ Սուս գյուղում, որը նույնպես մտնում է եռակողմ համաձայնագրով հինգ կիլոմետրանոց Լաչինի միջանցքի մեջ, բնակիչ համարյա չկա։ «Բերձորի և Սուսի բնակիչները ստացել են փոխհատուցումներ», – հավելեց նա։

Ըստ Արայիկ Հարությունյանի, հայկական կողմերը ՌԴ-ից և Ադրբեջանից մի քանի առաջարկ են ստացել Բերձորը շրջանցող ճանապարհի կառուցման հետ կապված, ընտրել են այն, որ ավելի անվտանգ է, քան գործողը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում