AM | RU
USD
EUR
RUB

Թշնամին մինչև 2025թ. չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, իսկ դրանից հետո՝ հարցրեք Ալիևին. Մովսես Հակոբյան

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, Times․am: Բերձորն ու Աղավնոն Ադրբեջանի վերահսկողության տակ հանձնելը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջն է: Նոյեմբերի 9-ի հայտարարությունն ինձ համար ողբերգություն է:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ընթացքում հաստատել է, որ Բերձոր, Աղավնո և Սուսի համայնքները Ադրբեջանի կողմից կառուցվող Բերձորը շրջանցող ճանապարհի շահագործումից հետո հայտնվելու են Ադրբեջանի վերահսկողության տակ: Նկատենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսվում է միայն Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման մասին, սակայն խոսք չկա Բերձոր և Աղավնո համայնքները հանձնելու մասին:
Մեզ հետ զրույցում, սակայն, Մովսես Հակոբյանը պնդեց, որ դա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջն է.

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթում Բերձորի և Աղավնոյի հանձնումը նույնպես նույնպես նշված է, ուշադիր կարդացեք»,-ասաց նա:

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը Բերձորը շրջանցող նոր ճանապարհ է կառուցում, որը Արցախը և Հայաստանը կապող միակ ճանապարհն է լինելու:

Հարցին՝ արդյո՞ք մտավախություն չկա, որ թշնամին սադրանքների կդիմի և կարգելի հայկական կողմին օգտվել այդ ճանապարհից՝ վերջնականապես կտրելով Արցախ-Հայաստան կապը՝ Մովսես Հակոբյանն արձագանքեց.

«Մինչև 2025թ-ը չի կարող, դրանից հետո՝ Ալիևին հարցրեք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՊՆ ներկայացուցիչ Սահակ Սահակյանը վերջերս հայտարարեց, որ օգոստոսի 1-ից Արցախում այլևս ժամկետային զինծառայողներ չենք ունենա, իսկ Արցախի ՊԲ-ն կհամալրվի միայն պայմանագրային զինծառայողներով: Մեզ հետ զրույցում ԳՇ նախկին պետը նշեց, որ սա նույնպես եռակողմ հայտարարության պահանջն է.

«Այս որոշումը վաղուց է կայացվել, նոր չէ, այն կրկին նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջն է, 5-րդ կետում է նշված»,-ասաց նա:
Նշենք, որ եռակողմ հայտարարության 5-րդ կետում ասվում է.

«Հակամարտության Կողմերի կողմից համաձայնությունների կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծվում է խաղաղապահ կենտրոն»:

Լրահոս
Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանին Արցախում բախվել են ՌԴ խաղաղապահ զորախմբի և Սարուշենի բնակչի ավտոմեքենաները. 4 կին մահացել է Մինչև այլընտրանքային երթուղու պատրաստ լինելը Արցախը Հայաստանին կկապվի գրունտային ճանապարհով. տեսանյութ ՈւՂԻՂ. Քննարկում. «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» Դավիթաշենի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կնոջ դի Իշխանությունները նպատակային ձևով Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել. Արցախի ՊՆ Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Երբեք մի կորցրեք հավատն ու ինքնատիրապետումը, երբեք մի վստահեք դեմագոգներին, լաչառներին և պատահական մարդկանց․ Արցախի ԱԳ նախարար Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ Կարսում Քոքոբելյանի հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ ԳՄ անդամն ու ևս երկու հոգի Աղվան Հովսեփյանն ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց. որոշումը հրապարակվեց Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Վարդենիսի դպրոցներից մեկի 6-րդ դասարանի աշակերտը Հարձակվել են «Հայէկոնոմբանկ»-ի գումար տեղափոխող մեքենայի վրա Փաշինյանը, Ալիևը և Պուտինը կարող են հանդիպել օգոստոսի վերջին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Ընտրողների 58 տոկոսը չի պատրաստվում ձայն տալ Էրդողանին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղ կունենա սեպտեմբերին Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել Վարորդների սթափությունը կգնահատվի արյան ու մեզի փորձաքննության հիմա վրա Օգոստոսի 14-ին Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին նշելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հունվարի 1-ից ջրի սակագինը կարող է թանկանալ. «Ժողովուրդ» Արթուր Վանեցյանը ներկայացրել է անվտանգային ճարտարապետության կարևորագույն բաղկացուցիչները Ոսկու գինը նվազել է, արծաթի արժեքը չի փոխվել ՀՀ իշխանությունը փորձում է ձերբազատվել Արցախից ու արցախցիներից և խնդիր չի դրել մարդկանց կոմունիկացվելու Փաշինյանն ու Ռայիսին քննարկել են անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցերը Արցախում հրադադարի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել․ ՊԲ Մահացած զինծառայողը կրծքավանդակին հրազենային վիրավորում ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում Արցախի Քաշաթաղի շրջանում սկսվել է հուշարձանների տարհանման գործընթացը. տեսանյութ Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Կրակային դիրքում հայտնաբերվել է զինծառայողի դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով Բերձորի Սբ Համբարձման եկեղեցու վրայից հեռացվում են խաչերը․ տեսանյութ 54 ընտանիքից 7-ն է մնալու Արցախում. Աղավնոյի գյուղապետ Ըստ վերլուծության՝ հայաստանցի կանայք տղամարդկանցից ավելի պահանջատեր են հողերի հարցում. Էլբակյան «Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի համար». թուրք պաշտոնյա Կրակոցներ ու ծեծկռտուք Ծովինար գյուղում. Հիվանդանոց են տեղափոխվել երկու հոգի Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Վիտալի Բալասանյանը Բերձոր այցելել է ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանական կողմի հետ. Tert.am Ոստիկանությունը կրակ է բացել Շառլ դը Գոլ օդանավակայանի տարածքում Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքներ են գալիս. Ջերմաստիճանը կբարձրանա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan