Մասիսում 38-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. վերջինս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է

Մասիսում 38-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. վերջինս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, Times․am: Հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 19:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Ալիսա Խ.-ն իր վարած Nissan Maxima մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի 3-րդ թաղամասում վրաերթի է ենթարկել հետիոտն, 7-ամյա Ալեքս Չ.-ին:

Վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկված երեխան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում