«Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել

«Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, Times․am: «Ինտերի» նորեկ, հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի խոսքեր է հղել արդեն նախկին ակումբին՝ «Ռոմային»:

««Ռոման», իսկապես, եզակի ակումբ է:

Այստեղ գալուս պահից մինչև ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ, ձեր աջակցությունն ակնառու է եղել, ինչի համար ես միշտ շնորհակալ կլինեմ:

Երբ առաջին անգամ հագա Ջիալոռոսիի մարզաշապիկը, իմ հիմնական նպատակն էր փառք բերել ակումբին և նրա ֆանտաստիկ երկրպագուներին, և ես հպարտ եմ, որ մենք դրան միասին հասանք Տիրանայում: Դա լավագույն ավարտն էր, որին ես կարող էի հուսալ այստեղ` իմ երեք տարիների ընթացքում:

Այժմ ավարտվում է իմ ժամանակը «Ռոմայում», ուստի ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ակումբի բոլոր անդամներին այն առանձնահատուկ բարեկամության համար, որը մենք կառուցել ենք միասին: Մեծ շնորհակալություն նաև մեր մարզչական շտաբին և, հատկապես, պարոն Մոուրինյոյին իմ հանդեպ վստահության, հոգատարության և ինձ՝ որպես խաղացողի ցուցաբերած արտասովոր մղումների համար:

Ես ամեն ինչ տվել եմ այս ակումբի համար խաղադաշտում և դրա սահմաններից դուրս և ավելի երախտապարտ չեմ կարող լինել այստեղ անցկացրածս յուրահատուկ ժամանակի համար:

Այս ակումբը և Հավերժական քաղաքը ընդմիշտ կմնան իմ սրտում։

Ես ձեզ սիրում եմ:

Շնորհակալություն, «Ռոմա»: Առա՛ջ, «Ռոմա»», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում