Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված

Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, Times․am: Հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Համար 2 տրոլեյբուսային երթուղու (երկարությունը՝ 1,1 կմ)՝ մինչև Հովիկ Հայրապետյանի անվան ձիարշավարան ուղեհատվածն ամբողջությամբ պատրաստ է. այն ներառում է Շիրակի փողոցի՝ Արտաշեսյանից մինչև «Կլայկ» առևտրի կենտրոնի հատվածը, և շուտով կհանձնվի շահագործման։

Նշեմ նաև, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է 15 նոր տրոլեյբուսների ձեռքբերման մրցույթ, որի հայտերի բացումը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 25-ին»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում