Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում

Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, Times․am: Դեռ ժամանակ ունենք․ Արցախի իշխանությունը չպետք է թույլ տա՝ Բերձորի հանձման կործանարար ծրագիրը կյանքի կոչվի,ՀՀ իշխանության հետ հույսեր չեմ կապում, բայց Արցախի իշխանությունը պարտավոր է դա անել: Այս մասին 24TV-ի եթերում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Հայտարարությունները, թե նոր կառուցվող ճանապարհը անվտանգ է, ժողովրդի գլխի տակ դրվող փափուկ բարձ են, իրականում Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում: Մեզ հրամցնում են մի ճանապարհ, որը Բերձորի՝ Լաչինի, միջանցքի երկայնքով է, և դուրս է 5 կմ ճանապարհից, ինչն էլ առաջացնում է Բերձորի և Աղավնոյի հանձնումը Ադրբեջանին: Այդ ճանապարհը որևէ աղերս չունի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հետ, դա ադրբեջանական ճնշման, պարտադրման արդյունքում ընդունված առաջարկ է»,- ավելացրեց պատգամավորը:

Մետաքսե Հակոբյանի համոզմամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի և Հայաստանի փոքր հատված ստանալով՝ չեն հանդարտվելու, իրենց նպատակն է ՀՀ-ն ու Արցախը դարձնել իրենց աշխարհին կապող միջանցք: Իսկ վերջին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի երաշխավորել, որ «խաղաղության օրակարգը» հաջողելու է՝ նշելով, որ պատերազմն անխուսափելի է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում