Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ

Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, Times․am: Հուլիսի 4-ին Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են «Կալաշնիկով» ավտոմատից կրակված 25-ից ավելի պարկուճ:

Ոստիկանները պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով հիվանդանոցներում վիրավոր կամ վիրավորներ կան, թե ոչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում