Աշտարակի բանկերից մեկում պայթյուն է որոտացել․ ըստ նախնական տեղեկության՝ կա 1 զոհ և 5 տուժած

Աշտարակի բանկերից մեկում պայթյուն է որոտացել․ ըստ նախնական տեղեկության՝ կա 1 զոհ և 5 տուժած

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, Times․am: Հուլիսի 6-ին` ժամը 09:07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում