ԵՄ-ն ուշադիր հետևում է ԲԴԽ գործունեությանը. «Ժողովուրդ»

ԵՄ-ն ուշադիր հետևում է ԲԴԽ գործունեությանը. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, Times․am: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԵՄ-ն ուշադիր հետեւում է առանցքային դատական ինստիտուտների գործունեությանը, ինչպիսին է Բարձրագույն դատական խորհուրդը, եւ պատրաստ է իր միջազգային գործընկերների հետ միասին աջակցել Հայաստանի իշխանություններին բարեփոխումներից բխող մարտահրավերներին դիմակայելիս:

Այս մասին ասվում է՝ Հայաստանում ԵՄ դեսպանի գրասենյակից «Ժողովուրդ» օրաթերթի ուղարկած հարցին ի պատասխան: Օրաթերթը դիմել էր ՀՀ-ում ԵՄ դեսպան, պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինիին եւ խնդրել իր տեսակետը ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրության մասին: Մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե որքանով է այն համապատասխանում անկախ դատական համակարգ ունենալու մասին հայտարարություններին:

ԵՄ հայաստանյան պատվիրակությունից ստացված պատասխան նամակում մասնավորապես ասվում է. «ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանում արդարադատության բարեփոխումներին, ինչին իշխանությունները շարունակական հանձնառություն են ցուցաբերել: ԵՄ-ի հիմնական արժեքներից մեկի՝ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը ներառում է անկախ, հաշվետու եւ արդյունավետ դատական համակարգ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում