Բորիս Ջոնսոնը առաջիկա ժամերին հրաժարական կտա

Բորիս Ջոնսոնը առաջիկա ժամերին հրաժարական կտա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, Times․am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է առաջիկա ժամերին հրաժարական տալ։ Առաջիկա ժամերին նա հայտարարությամբ հանդես կգա։ Այս մասին հայտնում է Sky News-ը։

Թեև Ջոնսոնը երեկոյան հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն այժմ նա տևական ինտենսիվ ճնշման տակ է՝ իշխանությունը կորցնելու շեմին։

Կառավարությունից երեքշաբթի օրվանից առ այսօր հեռացել է արդեն 53 նախարար, քաղաքական գործիչ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում