AM | RU
USD
EUR
RUB

Տիգրան Ավինյանը և Արայիկ Հարությունյանը մասնաբաժին ունեն «Ղարաբաղ Տելեկոմում», որը կրկին մենաշնորհային դիրք է ստացել

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, Times․am: Կապիտալի վերաբաշխման բավական բացահայտ գործընթացներ են տեղի ունենում նաեւ Արցախում, որտեղ փորձում են նաեւ ռազմավարական նշանակության բիզնեսներն իրենց ձեռքը կենտրոնացնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանի «սեռի կարդինալ» Տիգրան Ավինյանը։ Մամուլում արդեն իսկ հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Տիգրան Ավինյանը և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնաբաժին ունեն «Ղարաբաղ Տելեկոմում»։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ահազանգել է, որ տեղի ունեցող կապի այս օպերատորն արդեն Արցախում մենաշնորհային դիրք է ստացել ու չի կարողանում նույնիսկ միջին որակի ծառայությունների մատուցումն ապահովել։

Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմից հետո VivaCell MTS-ի կապը Արցախում սկսեց լիարժեք (առանց ռոմինգի) գործել, արցախցին հնարավորություն ունեցավ օգտվելու 4G շարժական համացանցից: Մրցակցային պայմաններում «Ղարաբաղ Տելեկոմ»-ը հայտարարեց, որ ներդրումներ է կատարում ծառայությունների որակի բարձրացման նպատակով: Հատուկ ընդգծում եմ՝ մրցակցության պայմաններում:

Սակայն հունիսին VivaCell MTS-ը հայտարարեց, որ ծառայությունները հուլիսի 1-ից Արցախում պետք է գործեն ռոմինգի պայմաններում, ասել է թե՝ վերադարձ դեպի մոնոպոլիա:

Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խոսակցություններ կան, որ «Ղարաբաղ Տելեկոմին» մենաշնորհային դիրք է տրվում, քանի որ այնտեղ մասնաբաժին ունեն ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը,Արցախի նախագահը և նրանց շրջապատից ևս մեկը. «Մենք պաշտոնապես նման տեղեկություններ չունենք, բայց շատ են նման խոսակցություններ շրջանառվում, հատկապես Տիգրան Ավինյանի անունն է շատ շոշափվում, քանի որ պատերազմի ժամանակ նա շատ ակտիվ զբաղվում էր այս գործունեությամբ: «Ղարաբաղ» տելեկոմը մինչև պատերազմը մենաշնորհային, արտոնյալ կարգավիճակ ուներ Արցախում, սակայն պատերազմի հենց առաջին օրը ճգնաժամային իրավիճակում շատ արագ շարքից դուրս եկավ, այդ ժամանակ «Վիվա սելլն» էր, որ ծանր իրավիճակով կարողացավ մեզ կապով ապահովել, դրանից հետո մնաց Արցախում, մարդիկ երկու կապից էլ օգտվում էին, հիմա հուլիսի մեկից Արցախում կրկին մնացել է «Ղարաբաղ Տելեկոմը», ըստ օդում կախված լուրերի, այս կապի միջոցին մենաշնորհային կարգավիճակ է տրվում, քանի որ կան հայաստանյան պետական պաշտոնյաներ՝ խոսքը Տիգրան Ավինյանի մասին է, նաև շոշափվում է Արցախի նախագահի անունը, մասնաբաժին ունեն այնտեղ, բայց մենք հնարավորություն չունենք ճշտելու նման բաները, հարցում ենք ուղարկել, դեռ պատասխան չկա»,-ասաց նա:

Պատգամավորի փոխանցմամբ՝ Արցախի նախագահը խնդրի հետ կապված պարզաբանել է, թե «ՎիվաՍելլ»-ին առաջարկվել է հարկային դաշտ մտնել և նորմալ աշխատել, բայց մերժվել է առաջարկը, ինչի պատճառով էլ դուրս է եկել Արցախից, սակայն պատգամավորը նշեց, որ իրենք հակված են մտածել, որ պատճառը մենաշնորհային կարգավիճակ տալն է և պաշտոնյաների մասնաբաժին ունենալն է եղել պատճառը:

Մետաքսե Հակոբյանի արձանագրմամբ՝ անվտանգային խնդիրները թողած՝ Հայաստանի և Արցախի պաշտոնյաներն իրենց նյութական հնարավորություններ են բարելավում: Նրա խոսքով՝ պատերազմից հետո իշխանավորների համար Արցախում բիզնես մեծ դաշտ է բացվել, որտեղ տարբեր ոլորտներում իրենց սեփական դիրքերն են ամրապնդում.

«Չեմ կարծում, որ զարմանալի բան կա այս իշխանությունների դեպքում, կզարմանայինք, որ նոր իշխանությունները նման բան անեին, բայց այս իշխանությունների դեպքում զարմանալը տեղին չէ, ոչ միայն կապի օպերատորի դեպքում ենք այս իրավիճակում, ընդհանրապես՝ շինարարություն, սոցիալական ծրագրեր, բոլոր ոլորտներում այս վիճակն է։ Տպավորություն է, որ պատերազմի աղետը մեր երկրին չի դիպել ընդհանրապես, հայաստանյան իշխանությունների համար շատ պարարտ հող է ստեղծվել այս առումով Արցախում, եթե անվտանգային հարցերով զբաղվեին, առաջին դեմքերի մակարդակով չէին հայտարարի, որ Բերձորը պետք է հանձնենք։ Եռակողմ հայտարարության 6-րդ կետով նման բան նախատեսված չէ, իսկ իրենք հայտարարում են, թե փաստաթղթում է նման բան գրված։ Հույսները դրել են, թե հասարակության կրթության կամ ինքնագիտակցության մակարդակը չի բավարարի այս ամենը հասկանալու համար, իրենք այդ կարծիքն ունեն ժողովրդի մասին»,-ասաց Հակոբյանը:

Լրահոս
Հայաստանի Հանրապետությունում 2022-ի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնօրենը հոգեբանական ծանր վիճակում է, հրաժարվում է մեկնաբանություն տալ Դոնեցկում ռազմական գործողությունների մասնակից ադրբեջանցի է սպանվել «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի գործով 20-ից ավելի հարցաքննված կա Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել Քաղաքացին զանգել է ոստիկանություն ու հայտնել՝ պատրաստվում է պայթեցնել ԱԺ շենքը Օգոստոսի 20-ին Աղավնոյում լույսը ու կապն անջատվելու է Մետրոպոլիտենի մի շարք կայարաններում և «Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկներ չեն հայտնաբերվել Դավթաշենում 3 տղամարդ 46-ամյա կնոջը խեղդամահ են արել Հայաստանում սգո օր կհայտարարվի Մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Երևանի և 5 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Փրկարարները հայտնաբերել են ևս 9 դի,․ընդհանուր 16 զոհ, որոնց թվում մանկահասակ երեխա և հղի կին Անհետ կորածների թիվը հասավ 20-ի, որոնցից չորսն Իրանի քաղաքացիներ են․ նոր տվյալներ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ կան հարցաքննված անձինք․ ՔԿ մամուլի խոսնակ Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, սակայն կշարունակվի գտնվել բժշկական կենտրոնում. փաստաբան Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում ԱԻՆ-ը թարմացրել է անհետ կորած քաղաքացիների ցուցակը. նրանց թվում կա օտարերկրյա քաղաքացի Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Փաշինյանին՝ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Ակնհայտ է, որ չի կարող խոսք լինել ահաբեկչական ակտի մասին. ԱԻ նախարարը՝ «Սուրմալու»-ի պայթյունի մասին «Սուրմալու» առևտրի կենտրոնում հայտնաբերվել է ևս մեկ դի ՈւՂԻՂ․ Իրավիճակը՝ Սուրմալուի տարածքում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում «Սուրմալու»-ի տարածքում անհետ կորած է համարվում 15 քաղաքացի ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ՀՀ տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ճանապարհին. մահացել է 22-ամյա աղջիկ «Սուրմալու»-ում փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժածի, 6 դի, 21 տրանսպորտային միջոց․ տեսանյութ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սուրմալու» առևտրի կենտրոն Պայթյունի հետևանքով բուժումը շարունակում է 21 տուժած․ նրանց առողջական վիճակը միջին ծանրության է․ ԱՆ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 6-ի Այս պահին կա շուրջ 27 անհետ կորած, որոնց թվում հղի կին իր 5 տարեկան երեխայի հետ Փրկարարները «Սուրմալու» տոնավաճառի փլատակներից դուրս են բերել ևս մեկ դի․ այս պահին կա 3 զոհ «Մենք ուզեցել ենք վավերագրական կադր ստանալ, որտեղ կլինեին հրշեջներ, փրկարարներ․․․» Կտրուկ վատթարացել է N զորամասի շարքային զինծառայողի ինքնազգացողությունը, կյանքը փրկել չի հաջողվել․ ՀՀ ՊՆ Որոշակի պարբերականությամբ հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով Փլատակների տակից փրկարները գտել են 1 քաղաքացու դի Բերձորի և Աղավնոյի տներն անվնաս թուրքին հանձնող հայ իշխանավորը Հայրենիք է վաճառում 5-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում Պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի․ 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan