Բորիս Ջոնսոնը հրաժարական է ներկայացրել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից

Բորիս Ջոնսոնը հրաժարական է ներկայացրել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, Times․am: Բորիս Ջոնսոնը հրաժարական է ներկայացրել Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոններից, հայտնում է ТАСС-ը:

Ըստ Ջոնսոնի՝ Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի ընտրության գործընթացը պետք է սկսվի հիմա:

Նա ափսոսանք է հայտնել, որ կթողնի «աշխարհում լավագույն աշխատանքը», եւ դիմել է ապագա իրավահաջորդին՝խոստանալով հնարավորինս աջակցել նրան:

Բորիս Ջոնսոնը միևնույն ժամանակ խոստացել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կաջակցի Ուկրաինային եւ նրա հրաժարականից հետո՝ «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»:

Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրության ընթացակարգը կորոշվի հաջորդ շաբաթ

Հետևեք մեզ նաև Telegram-ում