Պետք է արձանագրել, որ Հայաստանի ու Արցախի շահերը պատշաճ կերպով ներկայացված չեն. Իշխան Սաղաթելյան

Պետք է արձանագրել, որ Հայաստանի ու Արցախի շահերը պատշաճ կերպով ներկայացված չեն. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, Times․am: Այս օրերին Ստրասբուրգում եմ գտնվում, աշխատանքային այցով ժամանել էի Եվրոպական խորհրդարան, որտեղ անցնող օրերի ընթացքում ունեցել եմ մի շարք կարևոր հանդիպումներ: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Իշխան Սաղաթելյանը:

«Հանդիպումներ եմ ունեցել Եվրոպական խորհրդարանի փոխնախագահների հետ, Արցախի հետ բարեկամական խմբի համանախագահների հետ, Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունների ղեկավարի հետ, Հայաստանի հարցերով համազեկուցողի հետ ու մի շարք այլ կարևոր հանդիպումներ:

Վերադառնալուց հետո շատ ավելի մանրամասն կխոսեմ այդ հանդիպումների արդյունքների մասին: Ասեմ, որ հանդիպումների նպատակն էր նաև ներկայացնել «Դիմադրության» շարժման, խորհրդարանական ընդդիմության տեսակետները, մոտեցումները, ծրագրերը՝ Արցխյան հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի անվտանգության, մեր պատկերացումների, կարմիր գծերի և առհասարակ մեր ժողովրդի մոտեցումների մասին: Հանդիպումների ժամանակ խոսել եմ նաև Հայաստանի ներքաղաքական խնդիրների, ժողովրդավարական գործընթացների մասին: Հստակ պետք է արձանագրել, որ Հայաստանի ու Արցախի շահերը պատշաճ կերպով ներկայացված չեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում