Վանեցյանն իր խոսքի տերը դարձավ՝ մանդատը վայր դրեց, ինչը հարգանքի է արժանի

Վանեցյանն իր խոսքի տերը դարձավ՝ մանդատը վայր դրեց, ինչը հարգանքի է արժանի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, Times․am: Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը դատական իշխանությունում տեղի ունեցած ամենաամոթալի երևույթն էր, որն իմ պաշտոնավարման ընթացքում երբևէ տեսել եմ: Յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում այդ տոնով խոսող ձայնագրության մասնակից անձն անմիջապես հրաժարական կտար, ապշեցուցիչ է, որ արդարացնում են տեղի ունեցածը։ Այս մասին 24TV-ի եթերում նշեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Կարինե Պետրոսյանը:

«Ձայնագրության մեջ Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ-ն անվանարկում է անվայելուչ արտահայտություններով, իսկ դա վերաբերվում է այդ մարմնի անդամներին, փոխանակ ԲԴԽ անդամները վրդովմունք արտահայտեին, պահանջեին հրաժարականը՝ փորձեցին արդարացնել, այսինքն՝ ԲԴԽ անդամները համաձայն են լինել Գագիկ Ջհանգիրյանի անվանարկած հիմնարկի աշխատողները, որը խիստ ամոթալի է դատական իշխանության անկախության հեղինակության տեսանկյունից»,- ավելացրեց նախկին դատավորը:

Խոսելով ընդդիմության հանրահավաքների և Նիկոլ Փաշինյանի հրաժարականին չհասնելու հանգամանքի մասին՝ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Կարինե Պետրոսյանը նշեց, որ ընդդիմությունը ժողովրդից մանդատ է ստացել խորհրդարանում գործունեություն ծավալելու համար և այդ պարտավորությունից չպետք է խուսափի.
««Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները բավական ակտիվ էին փողոցում, նրանք իրենց աշատանքով ապացուցեցին, որ ինչպես ակտիվորեն կարող են աշխատել դրսում, այդպես էլ խորհրդարանում են աշխատում։ Իսկ ինչ վերաբերվում է Արթուր Վանեցյանին, ապա նա ազնվորեն վարվեց որպես հայ մարդ և քաղաքական ուժի ղեկավար, նա իր խոսքի տերը դարձավ և մանդատը վայր դրեց, ինչը հարգանքի է արժանի»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում