Գեղարքունիքում Range Rover-ը բախվել է քարերին և հայտնվել ձորակում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Գեղարքունիքում Range Rover-ը բախվել է քարերին և հայտնվել ձորակում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, Times․am: Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 05:50-ի սահմաններում Range Rover մանիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում՝ Լճափ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով, բախվել քարերին և հայտնվել ձորակում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով մեկ հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նախ տեղում առաջին բուժօգնութունն է ստացել Գավառի հիվանդանոցի բժիշկների կողմից, ապա տեղափոխվել «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, սակայն քննչական խումբը հրաժարվել է ժամանել վթարի վայր, պատճառաբանելով, թե ինքնավթար է, մենք էդտեղ անելիք չունենք, մինչդեռ ամսվա սկզբից թե՛ Երևանում, թե՛ մի քանի մարզերում եթե ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ ինքնավթար, ապա ժամանել են քննիչներ, ովքեր մանրամասն կատարել են վթարի վայրի զննություն, կատարել նկարահանումներ, իսկ այս վթարի պահով Գավառի քննչականից հրաժարվեցին գալ, այն դեպքում, որ չի բացառվում՝ վիրավորը հայտնի, որ վարորդը ինքը չի եղել, կամ ավտոմեքենայի առջև վթարային իրավիճակ են ստեղծել և այլն: Այդ դեպքում Գավառի քննիչները ինչ են անելու, ինչպես են ձևակերպելու վթարը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում