Տավուշի մարզում Nissan Tiida-ն գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Տավուշի մարզում Nissan Tiida-ն գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, Times․am: Երեկ՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 20:10-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է:

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
 

Հետևեք մեզ նաև Telegram-ում