Իջևանի հիվանդանոցում նորածին է մահացել

Իջևանի հիվանդանոցում նորածին է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, Times․am: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցեել Տավուշի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնում Տավուշի մարզի բնակիչ՝ 36-ամյա Արմինե Է-ն երեխա է ունեցել, որից հետո երեխան մահացել է։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ, որտեղ բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժնի վարիչ Վարդուհի Վարդապետյանը հաստատել է, որ իրենց մոտ տեղափոխված արյունահոսությամբ 27 շաբաթական հղի կինը ծննդաբերել է նորածնին, որը մահացել է։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում