Պայմանավորվածությունները պետք է շուտ կյանքի կոչվեն. Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Պայմանավորվածությունները պետք է շուտ կյանքի կոչվեն. Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, Times․am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։

Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում