Ադրբեջանը խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանը խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, Times․am: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե իբր հուլիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Ավելին՝ նույն ժամանակահատվածում հենց ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն են տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում