ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, Times․am: ԱՄՆ պետքարտուղարությունն իր աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որը դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: Հայ-թուրքական երկխոսությունը ներուժ ունի մեծացնելու տարածաշրջանային կայունությունը, զսպելու վնասակար ազդեցությունը և հանգեցնելու ավելի մեծ տնտեսական զարգացման, որը շահավետ է բոլորի համար: Այն հատկապես կարևոր է այսօր՝ հաշվի առնելով Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում: Միացյալ Նահանգները պատրաստակամ է աջակցել այս կարեւոր երկխոսությանը այնպես, ինչպես երկու կողմերը կհամարեն պատշաճ»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում