Հուլիսի 14-ին` ԱԺ խորհրդի արտահերթ նիստ. մեկնարկում է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու գործընթացը

Հուլիսի 14-ին` ԱԺ խորհրդի արտահերթ նիստ. մեկնարկում է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, Times․am: Հուլիսի 14-ին Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստի ընթացքում կքննարկվի ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծը։

Նիստը հրավիրվել է 18:30-ին:

Ազգային ժողովի խորհուրդը Սահմանադրական դատարան է դիմելու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության բոլոր և «Պատիվ ունեմ» խմբակցության չորս պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով։

Ցանկից բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի և նույն խմբակցությունից դուրս եկած Իշխան Զաքարյանի անունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում