Ջրաշենում բախվել են Opel Zafira-ն ու Opel Vectra-ն, կա 8 վիրավոր

Ջրաշենում բախվել են Opel Zafira-ն ու Opel Vectra-ն, կա 8 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, Times․am: Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանպարհի՝ Ջրաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Vectra և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» ԲԿ։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում