Երկրագունդը կվերածվի դժոխքի, եթե Արևմուտքը չընդունի Պուտինի պայմանները․ Սերբիայի նախագահ

Երկրագունդը կվերածվի դժոխքի, եթե Արևմուտքը չընդունի Պուտինի պայմանները․ Սերբիայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, Times․am: Երկրագունդը կվերածվի դժոխքի, եթե Արևմտյան երկրների առաջնորդները հրաժարվեն բանակցությունների ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պայմաններից, որոնք շուտով նա կառաջարկի։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Ես գիտեմ մեզ ինչ է սպասվում։ Հենց Վլադիմիր Պուտինը ավարտի գործերը Սեվերսկում, Բախմուտում և Սոլեդարում, այնուհետև Սլավյանսկում, Կրամատորսկում ու Ավեևկայում, հանդես կգա առաջարկով։ Եթե այդ առաջարկներն Արևմտյան երկրների առաջնորդների կողմից չընդունվեն, իսկ նրանք ընդունելու մտադրություն չունեն, մենք կգնանք դժոխք»,-նշել է Վուչիչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում