«Քաղաքացիական պայմանագիրը» ընդդիմադիր պատգամավորներին մանդատից չի զրկի

«Քաղաքացիական պայմանագիրը» ընդդիմադիր պատգամավորներին մանդատից չի զրկի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, Times․am: «Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու որոշում չի կայացնի»,- այս մասին 24News-ին տեղեկացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Մի քանի օր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ է գումարել, որի ժամանակ քննարկվել է ընդդիմադիրներին պաշտոններից և մանդատներից զրկելու հարցը: Նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ մանդատներից զրկելու գործընթաց չենք սկսելու, բայց չի բացառվում, որ սեպտեմբեր, հոկտեմբեր ամսին խմբակցությունը քննարկի մանդատներից զրկելու հարցը»,- պարզաբանեց պատգամավորը:

Հակոբյանի խոսքով՝ այսօր ԱԺ խորհրդի նիստը կկայանա, քանի որ օրենքի ուժով հարցը պետք է նիստում քննարկվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում