Ինչպես է ներկայացել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի առկայության ահազանգի հեղինակը

Ինչպես է ներկայացել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի առկայության ահազանգի հեղինակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, Times․am: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի առկայության ահազանգի վերաբերյալ:

Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ենթադրյալ ռումբի առկայության մասին ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Տեղազննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։

Ահազանգողը ներկայացել է որպես գնդապետ Աուդբեկուս Նիդերման։

Հետևեք մեզ նաև Telegram-ում