Ընդդիմությունը վաղը բողոքի ակցիա կանցկացնի

Ընդդիմությունը վաղը բողոքի ակցիա կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, Times․am: Հուլիսի 19-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը

«ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիայի ավարտից հետո`10:30-ին, երթով կշարժվենք դեպի Կառավարության շենք, որտեղ տեղի կունենա ակցիա՝ ի հիշատակ քաղաքական հետապնդման զոհ Արմեն Գրիգորյանի և ազգադավ կառավարության գործողութունների հետևանքով սպանված բոլոր մեր հայրենակիցների»,-ասված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում