Դիմելու եմ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու պահանջով

Դիմելու եմ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, Times․am: Վաղը պաշտոնական նամակով դիմելու եմ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով, տեղեկացրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Նամակի վերաբերյալ տեղեկացնելու եմ նաև ԱՊՀ, ԵԽ և Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովների նախագահներին, Եվրոպական խորհրդարանի նախագահին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ՀՀ դեսպաններին»,- հայտարարել է Հայկ Մամիջանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում