Բլոգեր Միկա Բադալյանի կալանքը երկարաձգվել է 20 օրով

Բլոգեր Միկա Բադալյանի կալանքը երկարաձգվել է 20 օրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, Times․am: «Ազատագրում» շարժման առաջնորդ Միքայել Բադալյանի կալանքի ժամկետը երկարացվեց 20 օր ժամկետով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Դատավոր Շիրոյան ժամանակը կգա ու ես կգամ էս որոշման համար։ Լավ հիշի խոսքս…»,- գրել է Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Բադալյանը բերման է ենթարկվել Երեւանի Ազատության հրապարակից ապրիլի 22-ին։ Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն` Բադալյանը, չունենալով ստույգ տվյալներ, ապրիլի 11-ին իր Telegram ալիքում հայտարարություն է տարածել, որ Հայաստանում, հնարավոր է՝ ահաբեկչություններ իրականացվեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում