Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան և Opel-ը․ կա վիրավոր

Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան և Opel-ը․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, Times․am: Այսօր, հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Haise մակնիշի շտապօգնության և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող յուղման կետի աշխատակիցները, մինչև շտապօգնության ժամանումը՝ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Այնուհետև ժամանած շտապօգնության ավտոմեքենան վիրավորին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան էլ դուրս է եկել հանդիպակաց և բախվել բնակչի տան շինության պատին, կոտրելով նաև փայտյա սյունն ու գազի հաշվիչի սյունը։

Աղբյուրը հայտնում է, որ վթարի վայրում կրքերը շիկացան, երբ մի խումբ քաղաքացիներ շտապօգնության ավտոմեքենայի վարորդի հետ սկսեցին վիճաբանել, բանը հասավ իրար քաշքշելու։ Բայց պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում բանը «տուրուդմփոցի» չհասավ։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում