Զորամասում տեղի է ունեցել զորացրման հանդիսավոր արարողություն

Զորամասում տեղի է ունեցել զորացրման հանդիսավոր արարողություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, Times․am: Հուլիսի 18-ին N զորամասում անցկացվել է պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Զորամասի հրամանատարական կազմը շնորհակալություն է հայտնել զորացրվողներին բարեխիղճ ծառայության համար, խրախուսական պարգևներ հանձնել ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում