ԱԻՆ-ը Երևանի Խանջյան փողոցում նռնակի առկայության մասին ահազանգ է ստացել

ԱԻՆ-ը Երևանի Խանջյան փողոցում նռնակի առկայության մասին ահազանգ է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, Times․am: ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 21-ին ժամը 09։00-ին տեղեկություն է ստացել այն մասին, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 7 շենքի բակում նռնակ է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում