Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, Times․am: Հանրապետության տարածքը կշարունակի գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 21-25-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ը կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում