Թալինում թուրքերը գերի են վերցրել սահմանը հատած հովիվներին և նրանց անասուններին

Թալինում թուրքերը գերի են վերցրել սահմանը հատած հովիվներին և նրանց անասուններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, Times․am: Թալինի Արագածավան գյուղում լարված իրավիճակ է. երեք զինված թուրքեր ութ հովիվների` իրենց անասուններով, գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև` հովիվներին, տեղեկացնում է 168.am-ը:

Զինված և հայերենին լավ տիրապետող թուրքերը դեռ գյուղում են, ոստիկանությունը փնտրում է նրանց` բնակիչներին կոչ անելով տներից դուրս չգալ:

Ըստ բնակիչներից մեկի՝ հովիվները պատահաբար հատել են սահմանը, ինչի արդյունքում թուրքերի հետ իրավիճակը լարվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում